«Այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունն ազգային մեր կյանքում». Վեհափառի ուղերձը
![]() 169 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 01:24 «Զվարթնոց» օդանավակայանի բակում կաթողիկոսը դիմեց իրեն ծափերով ողջունող ներկաներին ու համայն հայությանը. «Սիրելիներ, գիտենք, որ վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները հանընդհանուր վրդովմունք են առաջ բերել: Հավատում եմ, որ աստծո ողորմությամբ և օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները: Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո ու հավատարմության մեջ: Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ ու հայրենին մեր իրականացնելու անշեղորեն, արդյունավետ կերպով: Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունն ազգային մեր կյանքում: Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը: Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով մեր կարողությունների մեկտեղումով պիտի դիմակայենք բոլոր փորձություններին և արդեն մեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելով լավատեսության հույսով ու հավատով կերտենք մեր ու մեր զավակների վաղվա պայծառ օրը: Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր և հավիտյանս»: |
Հայտնի է՝ ինչու են կալանավորում մանկահասակ երեխաների մորը (տեսանյութ)
11216:36«Հարավային Կովկասում ամենաթանկ ինտերնետը ՀՀ-ում է»․ Ոսկան Սարգսյան
11015:43«Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավորում են»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
18615:30«Էս էլ իմ տան խուզարկությունից»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)
12415:24«Ահա՝ ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
22915:06Փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված Տարոն Մանուկյանին
14414:54«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան
17114:12«Կասեցվել է Biella-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը»․ ՍԱՏՄ
13214:00