«Շատ դպրոցականներ ծխախոտի տուփերով են դպրոց գնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում շատ դպրոցականներ ծխախոտի տուփերով են դպրոց գնում
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիներ կան, որոնք ամեն օր դպրոց են հաճախում ծխախոտի տուփերով։ Ծխող աշակերտները ինչպե՞ս կարող են աննկատ մնալ ծնողների ու ուսուցիչների աչքից։ Դպրոցներում տեղի ունեցող զանազան վատ միջադեպերը այդ դպրոցի տնօրենները թաքցնում են, որպեսզի իրենց դպրոցի անունը չհնչի, իրենք խնդիրներ չունենան։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի կրթության վարչությունը, որոնց ենթակայությամբ են գտնվում դպրոցները, թույլ վերահսկողություն են իրականացնում մարզի դպրոցներում ուսումնական գործընթացի, կարգապահության հանդեպ։ Նախկինում գրել եմ, որ մարզպետարանից գրություն հանձնարարական էր ուղարկվել դպրոցների տնօրեններին, որպեսզի նրանք դպրոցների աշակերտներին վաճառեն էկզոտիկ կենդանիներ ցուցադրող շրջիկ կրկեսի տոմսերը»։

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8410:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
18009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
8108:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12800:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
114Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
172Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
90Երեկ, 21:48