Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«1990-ականներին Հայաստանում մոլեգնում էին տեռորը և թալանը. փոխվե՞լ է մի բան». Վահե Լոռենց

«1990-ականներին Հայաստանում մոլեգնում էին տեռորը և թալանը. փոխվե՞լ է մի բան». Վահե Լոռենց
113
Այսօր, 01:30

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «1990-ական թվականներ։ Հայաստանում մոլեգնում էին տեռորը և թալանը։ Ոստիկանակա՛ն տեռորը։ Իշխանություններն օգտագործելով ուժային կառույցներին՝ ընդդիմախոսներին, ուղղակի այն մարդկանց, որոնք իրենց դուրեկան չէին՝ բանտ էին նետում։ Տասնյակ քաղաքական սպանություններ եղան։ Առաջացավ արտոնյալ դասը։ Երկիրը թալանում էր ով ոնց ուզում էր։ Ի դեպ՝ թալանում էին, օրենքի տառին համապատասխան․․․ և թալանի մեջ թվում էր՝ հանցակազմ չկար։
Իշխանությունները թքած ունեին ամեն ինչի վրա, հասարակական կարծիքի վրա։
Մարդիկ թշվառ էին, սովյալ, բայց, կուրորեն հավատում էին իրենց կեղեքիչներին։ Այնքան կուրորեն, որ Լևոնը երկրորդ անգամ ընտրության գնաց՝ առանց որևէ նախընտրական ծրագրի՝ հայտարարելով, թե միևնույն է՝ ինքն ընտրված է, մարդիկ իրեն վստահում են։
Թալանի, տեռորի, բեսպրեդելի հողի վրա առաջ եկած արտոնյալ դասը, որ իրեն կներկայացնի որպես էլիտա՝ զուրկ էր որևէ արժեքից, հայրենիքի զգացողությունից․․․ Իսկ հերոսները, հայրենասեր հերոսները կա՛մ ստվերում էին, կա՛մ զոհվում էին․․․
Փոխվե՞լ է որևէ բան․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց