«Նոր վերադասավորումներ` Մերձավոր Արևելքում և ասիական տարածաշրջաններում». Գարիկ Քեռյան
![]() 232 Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 23:30 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք կդադարեցնենք բոլոր պատերազմները, նույնիսկ նրանք, որոնք չեն սկսել, այս մասին երդմնակալությունից հետո իր ելույթում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Իհարկե, այս խոսքերը նորություն չեն, դրանք անընդհատ կրկնվել են անցած տարի նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում և համոզված եմ, որ այս նարատիվը էական նշանակություն ունեցավ Թրամփի հաղթանակի գործում: Շատ ծիծաղելի էր հայաստանյան տնաբույս, ուլտրաարևմտամետ և հակառուս «քաղաքագիտունների» հրապարակային բոցաշունչ եզրահանգումները, որոնց համաձայն Թրամփի շանսերը հաղթանակի հասնելու գործում հավասար են զերոյի: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և ես խոսքի ազատության և դրա իրավունքի կողմնակից եմ: Ցավալին այն է, որ նման պատասխանատու և քաղաքական-պետական կարևորության իրադարձությունների հրապարակային լուսաբանմանը նպատակուղղված հեռուստատեսության հաղորդումները անցած ամբողջ տարում գրավել էին վերը նշված «քաղաքագիտունները», որոնք հիմա էլ շարունակում են իրենց «փայլուն» մեդիա շքերթը: Իրականում պարկեշտությունը պահանջում է, որ նրանք գոնե մի որոշ ժամանակ չերևան մեդիա դաշտում: Վերադառնանք պատերազմները դադարեցնելու՝ ԱՄՆ-ի նոր նախագահի ռազմավարությանը: Եթե նա հաջողի այս գործում, ապա դա կդառնա նոր միջազգային հարաբերությունների համակարգի ձևավորման լուրջ ազդակ: Առաջին հերթին կփոխվի Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռանկյունում ուժերի փոխհարաբերությունը: Ազատվելով պատերազմի բեռից՝ Մոսկվան ավելի կոշտ կսկսի գործել հետխորհրդային տարածքում և կվերականգնվի մի փոքր խարխլված հավասարությունը Պեկինի հետ հարաբերություններում: Եթե պատերազմի դադարեցմանն ուղեկցվի պատժամիջոցների վերացումն ու կրճատումը, կնվազի այն երկրների նշանակությունը, որոնք անհրաժեշտ էին ռուսներին պատժամիջոցները շրջանցելու և դրանց հետևանքները վերացնելու համար: Բացառված չէ «նոր Յալթան», որի մի կողմում կլինի Հավաքական Արևմուտքը, մյուս կողմում՝ ՌԴ/ՉԺՀ տանդեմը: Սա, իհարկե, զգալիորեն կտարբերվի նախորդ՝ Յալթա-Պոտսդամյան դասական երկբևեռ աշխարհակարգից, որովհետև բևեռները, ինչպես տեսնում եք, բաղկացած կլինեն երկու համաշխարհային ուժային կենտրոնների միությունից: Կանխատեսելի է նաև նոր վերադասավորումներ Մերձավոր Արևելքում և ասիական տարածաշրջաններում: Անխուսափելի է նաև այստեղ նոր բաժանար գծերով ազդեցության ոլորտների առաջացումը: Թերևս այստեղ թարմ իրողություն է ՌԴ-Իրան առանցքի ձևավորումը, եթե այն կայանա այնպես, ինչպես, որ նախատեսնվում է հունվարի 17-ի ռազմավարական համաձայնագրով: Կոնկրետ հարավկովկասյան հանրապետությունների ապագա քաղաքական և տնտեսական զարգացումները կորոշվեն ազդեցության գոտիների նոր վերաբաժանումներով»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
