«Օտար երկրների վրա մաքսատուրքեր ենք սահմանելու». Դոնալդ Թրամփ

1716
Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 22:54
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային համակարգի բարեփոխման մասին։ Նա ազդարարեց Արտաքին եկամուտների ծառայության ստեղծման մասին, որը տուրքեր կհավաքի այլ երկրներից։
«Այլ երկրները հարստացնելու համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն, մենք օտար երկրների վրա մաքսատուրքեր ենք սահմանելու, որպեսզի հարստացնենք մեր քաղաքացիներին: Այդ նպատակով մենք ստեղծում ենք Արտաքին եկամուտների ծառայությունը, և սա մեր գանձապետարանի համար կլինի օտար աղբյուրներից եկամտի հսկայական հոսք»,- ասել է Թրամփը:
Նախագահը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները Միացյալ Նահանգները կդարձնեն «հարուստ և բարգավաճ երկիր» և կվերականգնեն նրա տնտեսական հզորությունը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200910.11.2026, 19:37