«Պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ». Նիկոլ Փաշինյան
![]() 272 Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 22:18 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է համընդհանուր հայտարարագրման պատճառների մասին. «Համընդհանուր հայտարարագրման համար կան մի քանի պատճառներ: Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգեր ենք ներդրել, բայց այդ համակարգերը բավարար չեն կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի՝ հանրության մեր տեսլականը իրականացնելու համար: Որովհետև պետական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն նախկինից նաև հայտնի դեպքերը, երբ որ զոքանչի, դասարանցու, քենու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ: Հիմա մենք, ըստ էության, համընդհանուր հայտարարագրով պաշտոնյաների բաջանաղներին, զոքանչներին, քեռիներին, քենիներին մտցնում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, և սրանով լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը: Երկրորդը՝ եթե մենք պաշտոնյաներից պահանջում ենք թափանցիկություն, իրենք սկզբից՝ որպես քաղաքացի պետք է թափանցիկ լինեն, որ հետո դառնան պաշտոնյա: Համընդհանուր հայտարարագրման համակարգը մեզ կօգնի, որ մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք»: Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հարկ չեն թաքցնում, համընդհանուր հայտարարագրով վճարելու են ավելի քիչ հարկ, որովհետև նաև որոշակի ետվճարներ են ստանալու առողջապահության և կրթության համար արված ծախսերի համար: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
