«Եթե Սահմանադրությունը փոխի, դաժե ազգանունը փոխի, ալիևը ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ իրոք շատ հետաքրքրում է․ դեռ էլի մարդ կա՞, որ հավատում է սրա ասած «խաղաղության դարաշրջանին» կամ «խաղաղության պայմանագրի» կնքման զառանցանքին։ Բայրամովը մի քիչ առաջ հստակ վերահաստատեց, որ մինչև Սահմանադրություն չփոխես, քո հետ քննարկելու բան չունեն։
Գիտեմ՝ հարցուպատասխանին կկանգնես, կասես, որ «մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, տարածաշրջանում մենք լինելու ենք դրա դրոշակակիրը, չենք արձագանքում Ադրբեջանից հնչող հայտարարություններին» և այլ դատարկաբանություններ, սակայն ակնհայտ է, որ գիտես՝ ասելիք չկա։ Թայֆեդ էլ քեզանից հետո ամբիոնում էլի կատու կճղի, թեզերդ կտրիրաժավորի, վայնասուն կբարձրացնի ու բոլորիս կպիտակավորի (ռսի ագենտ, թուրքական խոսույթ, ոնց որ միշտ անում եք), թե՝ «ամեն ինչ անում եք պատերազմ հրահրելու համար, ծառայում եք օտարին»։
Ասեմ՝ իմանաք, անգամ, եթե Նիկոլը Սահմանադրություն փոխի, դաժե ազգանունը փոխի, ալիևը ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ավելին, Նիկոլն ինքն էլ դա գիտի, ուղղակի հերթական ֆեյքով օրակարգ ա լցնում ու տեսարան մատուցում՝ վերատադրվելու համար։ Ախր հասկացեք, իրեն էդ «խաղաղության» ֆեյք օրակարգն օդ ու ջրի նման պետք է, ոնց որ 2021-ի քարոզարշավին Արցախի անվտանգություն էր ապահովում (անջատում՝ հանուն փրկության), Շուշի ու Հադրութ դեօկուպացնում ու բոլորիդ խաբում, հիմա էլ «խաղաղություն» է ծախելու ձեր վրա, որ քվե տաք։
Բոլորիս է պարզ, որ քո թիվ մեկ օրակարգը թուրքին գլխիկոր ծառայելն է ու հլու-հնազանդ ծառայելը, դու հայի, հայկականի հետ ոչ մի աղերս չունես»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4408:18
«Երկաթգծի կայարանների մեծ մասը դարձել են վթարային»․ Վահան Թումասյան (լուսանկար)
8104:06
«Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա». Ոսկան Սարգսյան
9602:06
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը (տեսանյութ)
12400:54
«Դժվա՞ր է հետիոտնային ճանապարհը վերադարձնել հետիոտներին»․ Կարեն Հեքիմյան
11300:12
«Ճեմարանի ուսանողների են բռնաբարում, արքեպիսկոպոսներից մեկը համակուրսեցուն էր բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել»․ Արման (Գևորգ) Սարոյան (տեսանյութ)
92Երեկ, 23:48
«Հենց Շաքիի դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հանդիպման պատճառը». Հակոբ Բադալյան
91Երեկ, 23:30
ԱՄԷ-ն հրապարակել է Flydubai-ի երկրորդ օդաչուի խոստովանության մանրամասները
164Երեկ, 22:48