«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Իհարկե, այլ բան ակնկալելը միամտություն կլիներ։ Բայց, այնուամենայնիվ, միշտ ուզում ես հավատալ, որ դեռ բոլորը չէ, որ դարձել են Հայաստանում իշխող ոչ լեգիտիմ իշխանության հակահայկական և հակապետական որոշումների հնազանդ կատարողները։
Բայց եկեք պատասխանենք մի պարզ հարցի․ ինչո՞ւ են սրանք այդքան ատում Ծառուկյանին, որը միշտ հանդես է եկել հայերի համախմբման և միավորման, իրական խաղաղության, այլ ոչ թե նվաստացուցիչ զինադադարի, արժանապատվության ու պատվի, պետության և ազգի պաշտպանության օգտին։
Ինչո՞ւ է իշխանությունը հարվածում Ծառուկյանին՝ փորձելով ոչնչացնել նրա բիզնեսը, բայց արդյունքում փլուզում է տնտեսության ամբողջ ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի։
Ինչո՞ւ։
Պատասխանը մակերեսին է։
Որովհետև Ծառուկյանը ցույց է տվել հենց այն, ինչից այս իշխանությունն ամենից շատ է վախենում։
Նա ցույց է տվել, որ կարելի է կառուցել հզոր տնտեսություն և կախված չլինել թուրքերից ու ադրբեջանցիներից։
Նա ցույց է տվել, որ կարելի է հասնել իրական խաղաղության, այլ ոչ թե խաբել մարդկանց՝ նրանց պարտադրելով այն միտքը, թե խաղաղությունը հնարավոր է բացառապես թշնամու թելադրած նվաստացուցիչ պայմաններով։
Եվ վերջապես նա ցույց է տվել, որ նույնիսկ այս մղձավանջում կարելի է ելք գտնել, պահպանել մարդկային արժանապատվությունը, մնալ մարդ և երկիրը դուրս բերել այն անդունդից, ուր ներկայիս իշխանությունը, զանազան հիմար «փառատոնների» ուրախ երաժշտության ներքո և Ալիևի ու Էրդողանի հավանության բացականչությունների ուղեկցությամբ, տանում է Հայաստանը։
Հենց դրա համար էլ նրանք ատում են նրան»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12