«Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2020թ․ հուլիսի 1-ից վաճառվող միսը պարտադիր պետք է ունենար սպանդանոցային ծագում՝ անասունների մորթը պետք է իրականացվեր սպանդանոցում։ Հետո այդ որոշման կիրարկումը հետաձգվեց, սակայն ներկայում օրենքով պարտադիր է, որ հասարակական սննդի օբյեկտներում տարբեր ճաշատեսակների մեջ մատուցվող միսն ունենա սպանդանոցային ծագում։ Դիլիջան քաղաքում ի՞նչն է շատ՝ ռեստորանները, սրճարանները, սակայն շուրջ 17 հազար բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքում և Դիլիջան խոշոր համայնքի գյուղերում՝ Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, Հովքում, Խաչարձանում, Աղավնավանքում, սպանդանոց չկա։ Ուշագրավ է, որ միայն Դիլիջանում է այդ վիճակը՝ Տավուշի մարզի 3 խոշոր համայնքներում՝ Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, օրինական հիմունքներով գործում են սպանդանոցներ։ Եվ ոչ ոք չգիտի՝ Դիլիջան քաղաքում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են, թե՞ սպառնալիք են մարդկանց առողջությանը։ Այս խնդրին պետք է որ տեղյակ լինի ծագումով Տավուշի մարզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հաճախ է հյուրընկալվում իր հայրենի Իջևանում և Դիլիջանում։ Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3308:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
132Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
129Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
135Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
220Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
134Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
134Երեկ, 18:48