«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ, իսկ արցախահայության իրավունքների ու կորստի մասին բարձրաձայնելը՝ Հայաստանի դեմ գործել չէ։
Ինչպե՞ս կարող է սեփական պատմական հայրենիքի հիշողությունը սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգությանը։ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է։ Սա ընտրություն չէ, այլ փորձ՝ ազգային հիշողությունը ներկայացնելու որպես վտանգ, իսկ լռությունը՝ որպես պետական շահ։ Եթե խաղաղությունը պահանջում է մոռացություն, իսկ անվտանգությունը՝ լռություն, ապա խնդիրը ոչ թե Արցախի մասին խոսելու, այլ այդպիսի խաղաղության ու անվտանգության պատկերացման մեջ է։
Պետությունը չի կարող ամրապնդել իր անվտանգությունը՝ սեփական ժողովրդի պատմական հիշողությունը վտանգավոր հռչակելով։ Եթե Հայաստանի անվտանգությունը պայմանավորում են Արցախի մասին լռությամբ, ապա դա ոչ թե անվտանգության քաղաքականություն է, այլ ազգային ինքնության նահանջ՝ խաղաղության անվան տակ։ Եվ եթե պետությունը պահպանելու համար պետք է ուրանալ սեփական պատմությունը, ապա հարց է՝ ի՞նչ ենք մենք իրականում պահպանում՝ պետությո՞ւնը, թե՞ նրա գոյությունը բովանդակությունից զրկող քաղաքական ուղին»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3308:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
132Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
129Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
135Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
220Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
134Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
134Երեկ, 18:48