«Ձևական կողմը ճոխ են անում, սակայն ՀՀ-ում բնապահպանական աղետալի վիճակ է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնապահպանական աղետալի վիճակում գտնվող Հայաստանում COP17 համաժողով են անում
Հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այդ համաժողովի պատճառով այդ օրերին հանրակրթական դպրոցներում դասեր չեն կայանալու։ Ինչպես միշտ ձևական կողմը, ֆասադը ճոխ են անում, սակայն Հայաստանում բնապահպանական աղետալի վիճակ է։ Մետաղական հանքերի լցված պոչամբարները դանդաղ գործողութան ականներ են, որ մի կարող են պայթել։ Նուբարաշենի աղբանոցը ժամանակ առ ժամանակ հրդեհվում է՝ թունավոր ծխով պատելով Երևանի երկինքը՝ թունավորելով երևանցիների օդը։ Վիճակը վատ է նաև մարզերում։ Գյուղացիները հնձված արտերը այրում են, ոչնչացնելով այդ տարածքում գտնվող կենդանիներին ու դրանց բները, անիծելով կենսաբազմազանության հերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզում քանի՞ աղբավայր է գործում, դրանցից քանի՞սն է համապատասխանում աղբավայրերին ներկայացվող օրենսդրական պահանջներին։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերի աղբահանությունն իրականացվում է մարզում գործող թվով 25 աղբավայրի շահագործման միջոցով»։ Մարզպետն անպատատասխան է թողել այն հարցադրումը, թե դրանցից քանիսն է համապատասխանում աղբավայրերին ներկայացվող օրենսդրական պահանջներին։ Այդ 25 աղբավայրերը չեն համապատասխանում աղբավայրերին ներկայացվող օրենսդրական պահանջներին։ Տուրիստական Դիլիջան համայնքի աղբավայրը հաճախ հրդեհում են, ծուխն ու վատ հոտը տարածվում են գեղատեսիլ Աղստևի հովտում՝ միջպետական ավտոճանապարհին»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12