«Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի հարցը շարունակում է բաց մնալ». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի հարցը, կարծես թե, շարունակում է բաց մնալ։ Նոր ատոմակայանի կառուցման խնդիրը դեռ չի լուծվել, իսկ եղածի շահագործման ժամկետն ասվում է, որ նպատակահարմար է երկարաձգել մինչև 2036 թիվը։ Այսինքն, հին ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է ավարտվել նախքան նորի կառուցման ավարտը (եթե դրա կառուցումը երբևէ մեկնարկի)։ Զուգահեռաբար խոսք է գնում Հայաստանի էներգետիկ համակարգը Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միացնելու մասին։ Այնպես չստացվի, որ այդ միացումով հետո արդարացնեն նոր ատոմակայան կառուցելու մտքից ու նպատակից հրաժարվելը։ Իսկ այդ, արդեն իսկ գոյություն ունեցող պահանջը, վստահ եմ, Անկարան ու Բաքուն կսաստկացնեն էներգահամակարգերի միավորումից հետո այն պատճառաբանությամբ, որ իրենք կարող են բավարարել ՀՀ էլեկտրականության սպառման կարիքներն առանց նոր ատոմակայանի։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3308:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
132Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
129Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
135Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
220Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
134Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
134Երեկ, 18:48