«Փաշինյանը ժողովրդավար չէ․ նա Քոչարյանի հիմնած դպրոցի գերազանցիկ շրջանավարտ է»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆեյսբուքում կոպիտ, անթույլատրելի բառապաշար օգտագործելու համար մեկին, կոնկրետ այս դեպքում՝ Արթուր Դանիելյանին, կալանավորում են, որովհետև նրա խոսքը իշխանությունների ու Փաշինյանի հասցեին քննադատություն է, իսկ նույն որակի կամ էլ ավելի կոշտ բառապաշար օգտագործող իշխանավորներին ու իշխանության աջակիցներին՝ ոչ։
Ինքը՝ Փաշինյանն, իր խոսքում սահմաններ չի ճանաչում։ Զազրախոսում է, սպառնում է, հայհոյում է։ Հայհոյախոսությունը նորություն չէ, այսօր, բայց, այն, գլխավորապես իշխանավորների ջանքերով, իր «բարձրության» վրա է։
Եթե մեկին դա չի կարելի, եթե մեկին դրա համար պետք է կալանավորեն ու դատապարտեն, ապա մյուսին ևս դա պետք է արգելված լինի։ Մյուսն էլ պետք է կալանավորվի ու դատապարտվի։ Արդարադատությունն այդպես պետք է աշխատի։ Իսկ մենք ընտրովի արդարադատության ենք տեսնում։
Որովհետև Փաշինյանն իր էությամբ, կառավարման մասին, երկրի ու պետության մասին իր պատկերացումներով, մարդու իրավունքների նկատմամբ իր քամահրական վերաբերմունքով իր նախորդներին չի զիջում ոչնչով։ Նա իր սեփական, իրեն ծառայող, իր շահերը սպասարկող ուժային կառույցներ է կերտում, իր հրահանգները կատարող արդարադատություն է ցանկանում ունենալ։ Չլիներ նա այսպիսին՝ կարճ ժամանակում, շատ կարճ ժամանակում կունենայինք ընդունելի ուժային կառույցներ ու հարգանքի արժանի արդարադատություն։ Ծիծաղելի են բացատրությունները, թե դրա համար ժամանակ է պետք։ Ութ տարի է՝ սա ենք լսում։ Դրա համար ոչ թե ժամանակ, այլ ժողովրդավար լինել է պետք ու քաղաքական կամք է պետք։ Իսկ Փաշինյանը ժողովրդավար չէ բոլորովին։
Նա Քոչարյանի հիմնած դպրոցի գերազանցիկ շրջանավարտ է»։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12