«Հենց Շաքիի դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հանդիպման պատճառը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ազգային Ժողովի նախագահ Ռուբինյանն այսօր խորհրդարանում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հաղորդագրությունն ասում է, որ կարևոր են համարել դիտորդությունը։
Դրա՞ համար է Կոյվուն հասել խորհրդարան։ Հազիվ թե։ Եվ այստեղ հատկանշական է, որ նա խորհրդարան է այցելել մի ժամանակ, երբ ակտուալ է Շաքիի դեպքը, ադրբեջանցու ներթափանցումը։ Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդական առաքելությունը մոնիտորինգ է անում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ Կոյվուն ի՞նքն է եկել խորհրդարան որևէ բան հայտնելու կամ պարզելու, թե՞ Հայաստանի իշխանությունն է նրան հրավիրել՝ որևէ հարց տալու կամ որևէ բանի համար «նախատելու»։
Այստեղ իհարկե նշածս հարցերի շրջանակում կարող ենք դիտարկել տարբեր վարկածներ, տարբեր հնարավոր սցենարներ, թե ինչ խոսակցություն կամ իրական մոտիվ, պատճառ կարող է լինել Շաքիի դեպքի ֆոնին հանկարծ Ռուբինյան-Կոյվու հանդիպման համար։ Բայց թերևս կասկածից վեր է, որ հենց այդ դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի՝ Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման պատճառը»:

«Դժվա՞ր է հետիոտնային ճանապարհը վերադարձնել հետիոտներին»․ Կարեն Հեքիմյան
300:12
«Ճեմարանի ուսանողների են բռնաբարում, արքեպիսկոպոսներից մեկը համակուրսեցուն էր բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել»․ Արման (Գևորգ) Սարոյան (տեսանյութ)
28Երեկ, 23:48
«Հենց Շաքիի դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հանդիպման պատճառը». Հակոբ Բադալյան
47Երեկ, 23:30
ԱՄԷ-ն հրապարակել է Flydubai-ի երկրորդ օդաչուի խոստովանության մանրամասները
87Երեկ, 22:48
«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ». Հակոբ Հակոբյան
46Երեկ, 22:18
«25 օր է՝ 32-ամյա կալանավոր Աշոտը հացադուլ է անում, բայց ՔԿՀ-ն լռում է». Սյուզի Բադոյան
61Երեկ, 22:00
Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանին շքանշան են հանձնել՝ որպես հերոսուհի մայր (տեսանյութ)
69Երեկ, 21:54
«Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի հարցը շարունակում է բաց մնալ». Արման Մելիքյան
59Երեկ, 21:12