«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը:
Որպես թիրախային արդյունք՝ ներկայացվել է. «Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում»:
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք:
«Առողջություն և առողջապահություն. Վիճակագրական տվյալներ՝ աղյուսակներ, գծապատկերներ և քարտեզներ», ձեռնարկում կյանքի միջին՝ սպասվող տևողությունը 2022թ. 75,1 է, 2023 թվականի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, այն կազմում է 77,7 տարի: Շեփորահարվող «երկարակեցությունը» ոչ թե առողջապահական կանխարգելիչ, բուժական, վերակագնողական աշխատանքի արդյունք է, այլ ընդամենը պարզ «պատահականությունների» և մեր ազգի ողբերգության հետևանք:
Համեմատելի չեն 2023թ.-ի ցուցանիշները 2020թ.-ի հետ, մի պարզ պատճառով, որ 44-օրյա պատերազմը, կովիդ համավարկը բնակիչների կյանքի սպասվող տևողության ցուցանիշը կրճատել է:
ՀՀ առողջապահության նախարարություն, շնորհակալություն, որ վաղաժամ մահերի թիվը չեք համեմատել և հայտարարել, որ «լավ ենք աշխատում»»:


«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
3214:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
12713:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
6812:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
6412:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
20510:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9709:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
10509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:00