«Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ:
Թեև վերջինս նախընտրական արշավի և ընտրվելուց հետո՝ մինչև պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածը, հրապարակել է ներքին և արտաքին քաղաքական հարցերով իր դիրքորոշումներն ու անելիքները, սակայն պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու կամ մատնանշված սցենարներով ու ելքերով:
Առանցքային խնդիրն աշխարհում աստիճանաբար հետին պլան մղվող խաղի այն կանոններն էին, որոնք ամրագրվել էին երկրորդ աշխարհամարտից հետո և ուժի կիրառման սկզբունքի առաջին պլան գալն է:
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է՝ վերլուծելու, թե իրենց հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, միջանցքի կամ դրա անվան տակ, Նախիջևանի հետ ուղիղ կապի նպատակով, ի՞նչ հակազդեցություն կամ հետևանքների կհանգեցնի:
Արտաքին բարենպաստ միջավա՞յր, թե՞ խոչընդոտող գործոններ. շատ բան կերևա առաջիկայում, երբ «հողի վրա» առավել հստակ կդառնա, թե հիմնական դերակատարները միմյանց հետ առևտրում ի՞նչ զիջումների կգնան, ո՞ր ռեգիոնների կամ երկրների հաշվին և որ ամենակարևորն է՝ արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»:

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
8718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
13317:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
10017:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
8417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
8316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
7616:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
14316:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
9015:36