«Ռեկտորները ոչ ցանկալի աշխատողներին ազատում են աշխատանքից»․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում առաջին ընթարցմամբ քննարկվում է Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու հարցը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է կրթության տեսչական մարմնին վերապահել վերահսկողական մի շարք մեխանիզմներ, որոնք նախկինում չեն եղել․ օրինակ՝ տեսչավորման մեխանիզմը, որը լինելու է կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ տեսչական մարմինը ԲՈՒՀ-ական համակարգում վերահսկողություն կարող է իրականացնել միայն կրթական ծառայության լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը։ Օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։
Քննարկումներից պարզ դարձավ, որ եթե նախկինում տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում ստուգումներ անցկացնելու համար նախապես զգուշացնում էր նախարարությանը, ապա նոր գործիքակազմի համաձայն, այսուհետ նախապես զգուշացնելու կարիք չի լինելու։
Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով՝ մտահոգիչ է այն փաստը, որ կրթության տեսչական մարմինը լիարժեք վերահսկողություն չի ունենալու ԲՈՒՀ-երի նկատմամբ․ «Եթե հնարավոր է, հետագայում պետք է լիազորություններ տալ նաև բարձրագույն կրթության համակարգում վերահսկողության գործիքների ընդլայնման համար։ Ռեկտորը կամ նոր տնօրենը նշանակվելով՝ առաջին հերթին հրամաններով իրենց ոչ հաճելի աշխատողներին ազատում են աշխատանքից։ Վերջիններս իհարկե հետո դատարանով վերականգնվում են և այդ ընթացքի համար վճարվում են այդ կառույցի գումարներով։ Այստեղ տուժում է կառույցը, և մեծ ֆինանսական վնաս է հասցվում կառավարմանը։ Բարձրագույն կրթության համակարգում ոչ ցանկալի մարդկանցից ազատվելով ոչ միայն կրթության որակն է ընկնում, այլև հետագայում լավ մասնագետի հնարավորությունն է կորում»,- ասաց Կյուրեղյանը։

Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
190Երեկ, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
228Երեկ, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
229Երեկ, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
26911.09.2026, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
23811.09.2026, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
18311.09.2026, 15:24
«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
19111.09.2026, 14:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
16311.09.2026, 14:24