«Նիկոլ Փաշինյանը խաղարկեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» մինի-մոդելը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ էության, ԲԴԽ անդամի թեկնածության առնչությամբ, Նիկոլ Փաշինյանը խաղարկեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» մինի-մոդել: Ընդ որում շատ սիմվոլիկ է, որ «Տարոն ջան սիրուն, չէ» մինի-մոդելը խաղարկվեց Սիրունյան ազգանունով թեկնածուի վրա:
Այս պատմությունն ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում դրանով: Այսինքն, մինի-մոդելի խաղարկումն ունե՞ր ավելի մեծի համար պիլոտային որևէ նշանակություն, իմաստ, թե՞ ոչ:
Մի բան կասկածից վեր է, որ կայացնելով վերոնշյալ թեկնածուին ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրելու որոշում, Նիկոլ Փաշինյանը պարզապես չէր կարող չպատկերացնել, թե այդ որոշումը ինչպիսի բացասակկան արձագանքի է արժանանալու, հաշվի առնելով թեկնածուի սոցցանցային վարքագիծը՝ գրառումների բովանդակության առումով:
Ես չեմ կարծում, թե Փաշինյանը դե ֆակտո կայացնելով այդ որոշումը, մտածում էր, թե՝ մեկ էլ տեսար անցնի: Շատ կանխատեսելի էր արձագանքը: Հետեւաբար, նա իր որոշումով գնացել է այդ կանխատեսելի արձագանքի հետեւից, թերևս հենց փորձարկելու համար, թե քարոզչական ինչպիսի՞ էֆեկտ կարող է ունենալ «Տարոն ջան, սիրուն չէ» մոդելի գործարկումը:
Ըստ ամենայնի, Փաշինյանը այժմ կփորձի համակողմանի և մանրամասն զննել, ուսումնասիրել, տակնուվրա անել իրավիճակը՝ էֆեկտը հասկանալու համար: Այդ մանրակրկիտ աշխատանքը միանգամայն բնորոշ է նրան, և ավելին, ըստ իս նրա համեմատական առավելությունն է հիմնական մրցակիցների հանդեպ, ինչպես նշել եմ այլ առիթներով էլ:
Եթե Փաշինյանի չափումները բերեն եզրահանգման, որ էֆեկտը ունի այսպես ասած արդյունավետ կառուցվածք, ապա թերևս մեծ է հավանականությունը, որ նա կնախապատրաստի «Տարոն ջան, սիրուն չէ» արդեն մակրո գործողություն»:

Սերբիայում իսրայելական դրոններ կարտադրվեն
9521:30
«Ասելու են՝ եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան
5320:30
«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
5219:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
9019:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
5519:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
5519:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
16518:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6617:54