«Որոշման նախագիծը ոչ թե պետք է փոխել, այլ՝ աղբը նետել». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյան ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ Ավինյանը արձակուրդից հայտարարեց, որ փետրվարի 11-ին Երևանի ավագանին կքննարկի տրանսպորտի սակագների նոր առաջարկ, բայց այդ նոր առաջարկում ոչ մի նոր բան չկա՝
* 1 ուղևորությունը կմնա 300 դրամ, բայց տոմսի տևողությունն առաջարկում են դարձնել 180 րոպե, ներկայից 90 րոպեի փոխարեն։ Արդյո՞ք սա որևէ հարց է լուծում։ Իհարկե՝ ոչ։ 3 ժամվա ընթացքում մարդ քանի՞ տրանսպորտային միջոց է փոխում աշխատանքի հասնելու համար։ Արդյո՞ք Երևանում մի կետից մյուսը հասնելու համար որևէ մեկը 3 անգամ տրանսպորտ է փոխում։
* 24 ժամ տևողությամբ (1 օր) տոմսը կլինի 900 դրամ՝ օրվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 24 ժամն իհարկե է շատ լավ է հնչում, բայց Երևանում հանրային տրանսպորտը 24 ժամ չի աշխատում։ Անգամ եթե աշխատեր, մարդը օրվա ընթացքում 9 անգամ տրանսպորտից չի օգտվում։
* Մեկանգամյա կամ 24 ժամվա տոմսերի վրա ոչ մի զեղչ ոչ մեկի համար չի գործել և չի գործելու։
Երևանի ավագանու այս որոշման նախագիծը ոչ թե օրը մեջ փոխել է պետք, այլ պետք է աղբը նետել և մշակել նոր նախագիծ՝ հիմնված մարդկանց կարիքների ու հնարավորությունների վրա»:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
4407:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8803:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
106Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
286Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
269Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
173Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:12