Փաշինյանը չհստակեցրեց՝ Դավոսում հանդիպում նախատեսվո՞ւմ է Ալիևի հետ, թե՞ ոչ

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեցին, թե վաղը Դավոսում, որտեղ նա մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին, ի՞նչ հանդիպումներ են սպասվում։
«Դավոսի համաժողովը երկուշաբթի է սկսվել, բայց ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ԱԺ հարցուպատասխանին մասնակցելու համար,- նշեց Փաշինյանը: -Հիմա կստացվի, որ վերջին 2 օրն եմ մասնակցելու: Այնտեղ նախատեսված է իմ մասնակցությունը պանելային քննարկումներին, և կունենամ մի շարք հանդիպումներ, և միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր ընդհանուր հարցերը:
Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի, որովհետև Դավոսում չէ դա և կախված է գրաֆիկներից»:
Փաշինյանը չհստակեցրեց՝ Դավոսում հանդիպում նախատեսվո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ։

«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
4717:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4917:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
5717:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
5317:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5517:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
5417:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
6117:00
«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ #Kan
8416:55