«Ի՞նչ ասել է` «լայնամասշտաբ»». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հաղորդագրություն է տարածել՝ ասելով, որ ցածր է գնահատում 2025 թվականին ՀՀ դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը։
Զեկույցը դեռ չեմ կարդացել, դատում եմ զուտ հաղորդագրության տեքստից։
Կարդում ենք. «Սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»...
Է հա, հունվարի 23-ի դրությամբ, գուցե և ցածր է հավանականությունը։ Իսկ օրինակ՝ ապրիլի 23-ի՞ դրությամբ։ Իսկ սեպտեմբերի կամ հոկտեմբերի 23-ի՞ դրությամբ։
Երկրորդը՝ «ցածր հավանականությունը» քանի՞ տոկոսն է։ Լայնամասշտաբ հարձակման հավանականության նույնիսկ 5 տոկոսը շատ բարձր թիվ է։
Երրորդը. հաղորդագրությունը կարդալով՝ տպավորություն ես ստանում, որ «լայնամասշտաբ հարձակման ցածր հավանականությունը», ըստ էության, հիմնավորվում է «երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ»։
Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ նիկոլա-ալիևյան շփումները ցանկացած պահին կարող են դադարեցվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Ու որ այս պահին չկա, օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների գործող ինստիտուտ, որը նման դեպքում Ալիևի «գյամերը կքաշի»։
Նաև չկա սահմանած, թե ինչ է ասել «լայնամասշտաբ»... Ջերմուկի վրա հարձակումը լայնամասշտաբ չէր, չէ՞։
Եվ վերոնշյալը հաշվի առնելով՝ ինձ համար անհասկանալի է, թե ոչ նիկոլական լրատվամիջոցներն ինչո՞ւ են առանց որևէ լրացուցիչ մեկնաբանության, փաստացի copy-paste անելով՝ ԱՀԾ զեկույցը հրապարակել»:

Հայ և ադրբեջանցի փորձագետների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
614:18
«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
3213:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
11713:36
«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
6113:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
6512:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
10112:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6312:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
6012:18