«Կիրանցի դպրոցի խաղահրապարակում երեխաները երբեք չեն խաղում». Ոսկան Սարգսյան

2379
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 16:12
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանց գյուղի նորակառույց դպրոցի խաղահրապարակն է, ուր երբեք երեխաները չեն խաղում։ Խաղահրապարակը սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո սահման դարձած միջպետական մայրուղու եզրին է, լուսանկարը միջպետական ավտոճանապարհից եմ արել։ Դրա կողքին սահման հանդիսացող պատի շարունակությունն է, որը իրենից ներկայացնում է շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ։ Եթե ադրբեջանական զինուժը որոշի ոտնձգությունների դիմել, թիթեղյա ցանկապատը դրան արգելք չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ երբեք Կիրանցում ապրելն ու սովորելն այսքան անվտանգ չի եղել, ինչպես հիմա։ Իսկ Կիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում։ Կիրանցում ապագա կա, կա»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147920.10.2026, 22:48