«Կեղծ թեզ է, որ մինչև 300 հազար դրամը չի հարկվում»․ Նաիրի Սարգսյան

««Եկամուտների համընդհանուր հայտարարագիր»-ը ինստիտուտի անունն է, այն Հարկային օրենգրքով նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Նպատակը՝ իրավական ակտով անձանց հարկումն է»,- ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով «հայտարարագրման իրական նպատակներին և իշխանությունների կողմից տարածվող կեղծ թեզերին»։
«Իշխանությունների կողմից որպես կեղծ թեզ է տարածվում, որ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում և հանրային ընկալումն այնպիսինն է, որ չի էլ հարկվում։ Այդպիսի բան գոյություն չունի։ Հայտարարության՝ մինչև 300 հազարի չհայտարարագրման հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ «խոսքը վերաբերվում է նվազեցվող եկամուտներին»։ Ի՞նչ է սա նշանակում․ նվիրատվություններն ու փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում այդ մինչև 300 հազար դրամը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացվա՞ծ էր․ այստեղ է խնդիրն առաջանում։ Վարձու աշխատող հանդիսացող յուրաքանչյուր անձ՝ 700 հազարից ավելի քաղաքացիներ 2025-ի ընթացքում ներկայացնելու են եկամտային հարկի տարեկան հաշվարկներ։ Վստահ եմ, որ միմյանց միջև բազմաթիվ փոխանցումներ են եղել, ընդ որում, շատ են դեպքերը, երբ որ փոխանցումները կատարվում են քարտից քարտ և ոչ թե հաշվեհամարից հաշվեհամար, այդ փոխանցումները կատարվում են տարբեր վճարահաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ անձը և նպատակը չի նույնականացվում։ Օրինակ՝ դուք ձեր անձնական հաշվին որևէ տերմինալից մուտքագրել եք 100 հազար դրամ և չեք գրել՝ ով է մուտքագրողն ու ինչ նպատակով, հետո քարտից քարտ փոխանցում եք ձեր ընկերոջը, ընկերը փոխանցում է հորեղբոր տղային, նա էլ իր քեռու տղային, վերջինս էլ ինչ-որ հինգերորդ անձի։ Այդ 100 հազար դրամը, որի սկզբնական նպատակը եղել է կա՛մ պարտքով տրամադրումը, կա՛մ պարտքի հետվերադարձը, եկամուտ չի եղել, բայց, քանի որ նպատակ դաշտը նշված չի եղել և պատշաճ փաստաթղթավորում կատարված չէ, կանգնելու եք հարկման խնդրի առաջ։ Նշված օրինակում 100 հազարը հինգ անգամ շրջանառվեց պարտքի մարման կամ պարտքի տրամադրման նպատակով, բայց յուրաքանչյուրը կհարկվի 20 հազարական դրամ»,- մանրամասնեց տնտեսագետը՝ նշելով, որ նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի եթե նման գործարքներ են կատարվել 2024 թվականի ընթացքում, ապա պետք են այդ պայմանագրերը վերականգնվեն, այլապես քաղաքացին խնդրի առջև է կանգնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Այս գներով ո՞նց ապրենք»․ Նարինե Կիրակոսյան (լուսանկար)
10109:48
«Թրամփը խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հարցը»․ #FT
20509:42
ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար
24000:49
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել անհատների և ընկերությունների նկատմամբ՝ Իրանին օգնելու համար
32900:37
Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
140Երեկ, 16:36
«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
265Երեկ, 15:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
147Երեկ, 14:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
138Երեկ, 12:48