«Տաշիր կապիտալը» հոսանքի սակագնի իջեցման համար կրկին դիմեց ՀԾԿՀ

«Տաշիր Կապիտալ»-ն այսօր դիմում մուտքագրեց ՀԾԿՀ՝ հոսանքի սակագինը նվազեցնելու համար։ «Հանձնաժողովը նախորդ դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, թե որպես հիմք ընդունված է եղել 6-ամսյա հաշվարկը։ Այսօր ներկայացված դիմումում հիմք է ընդունվել գրեթե 1 տարվա հաշվարկը։ Կրկին անգամ խնդրեցինք իջեցնել սակագինը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ բոլոր տեխնիկական պահանջները կատարվել, են, որպեսզի հանձնաժողովը չընդունելու պատճառաբանություն չունենա։
«Հուսանք սակագինը կիջնի, սպասելիքները դրական են»,- ասաց նա։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկեք ներկայացնեմ, թե ինչպես սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ (հիշենք, որ սա առաջարկել ենք մինչև քաղաքական պրոցեսներում հայտնվելը):
2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից՝ բնակչության գծով մուտքը՝ 2.130 մլրդ կվտ:
Չնայած Քպ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար Հէցում:
Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլ.էներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
246Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
720Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
58211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
87811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28411.08.2026, 16:54