Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է
87 Այսօր, 12:24 Քննչական կոմիտեն հայտնում է. «2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ: Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել: ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում միլիոնավոր դոլարների էն լափոցիի համար պատասխան են տալու». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
5312:54«Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակել». Վարդան Ղուկասյան
5812:36Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է
7812:24«Ճշտե՞լ եք, թե ինչու են նրանք հենց ադրբեջաներեն երգել». Նաիրի Հոխիկյան
11512:18Հայտնաբերվել են Վաշինգթոնում կործանված ինքնաթիռի երկու սև արկղերը․ #ABC
14809:50Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանություններին քննադատել․ «Հրապարակ»
10809:30ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել․ «Հրապարակ»
16209:24Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. «Ժողովուրդ»
10909:00