Նորագավիթում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է և 54-ամյա Գեորգի Հ-ն, որի առողջական վիճակը բավարար է:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ-ի, եղբոր՝ 20-ամյա Խորեն Հ-ի, հայրիկի՝ Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
22Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
91Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
237Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
129Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
186Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
18820.09.2026, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
17720.09.2026, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
23820.09.2026, 17:48