Իրանում կայացել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ ամյակը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը և ընդգծել ՀՀ հանձնառությունը՝ դիվանագիտական երկխոսության միջոցով հասնելու տարածաշրջանային տևական կայունության ու խաղաղության:
Դեսպան Հակոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության տարածաշրջանային քաղաքականության շրջանակում առանձնահատուկ նշանակություն ունի բնական շահերի ու փոխվստահության վրա խարսխված հարաբերությունների առավել խորացումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սևադա Շաբանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման ընթացքը, բանակի առկա մարտահրավերները, նպատակներն ու իրականացվող բարեփոխումները:
ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադրի գեներալ Մեհդի Հադիանն իր ելույթում շնորհավորել է ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձը և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն, որի շրջանակում Թեհրանն աջակցում է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը:

«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
017:42
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
2417:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
2717:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
3717:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
5016:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5716:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
6115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
7014:30