«Տրանսպորտում տարատեսակ քաղաքական շոուների վերջը պետք է տանք»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ տրանսպորտից «ինտենսիվ» օգտվելու և իրենց «աջակցելու» համար․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։ Տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բարդ փուլերով ենք անցել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև վարորդներին, նրանց նյարդերը վերջին օրերին մի քիչ լարվել են»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվեց։ «Տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք՝ Երևանում քաղաքացիները բոյկոտում են ուղեվարձի թանկացումը, այսօր ակցիաների 3-րդ օրն է։

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
8002:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
93Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
103Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
100Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
167Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
81Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
151Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
97Երեկ, 22:00