«Չնայած խոշտանգումներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը կարևոր է նրա համար»․ Ռուբեն Վարդանյանի որդի

Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված սպառնալիքներին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար։ Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ պատասխանելով Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին։
Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, Վարդանյանն Ադրբեջանի դատարանին առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից և շեշտել, որ միակ ընտրությունը, որ ունենք, առանց պատերազմի աշխարհում ապրելն է, միմյանց հետ բանակցելն ու փոխադարձաբար միմյանց հասկանալը:
Պատասխանելով հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում Եվրոպայից ակնկալվող քայլերի մասին հարցին, Դավիթ Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, և հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Դավիթ Վարդանյանը լիահույս է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը և նախագահ Թրամփն ինքը կարող են օգնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում։ հարցերում:

«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
4617:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
6517:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
5417:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
5516:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
6216:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7216:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
6016:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
6216:06