«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «
? Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։
Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է հաղորդակցվի Բայրամովի հետ, կամ՝ հանկարծ չժպտա եւ այլն։ Միշտ չէ, որ ժպտալը թուլության, վախվորածության, տկարության նշան է։ Ժպտում են նաեւ ուժեղները, եւ շատ հաճախ են ժպտում հենց ուժեղները։
Բայց, հարցն այն է, որ Արարատ Միրզոյանը հայաստանցի լրագրողների՝ Բաքվում պահվող գերիների հարցը լսելիս կարող է ասել «դե ծնգըլ արեցիք», բայց Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը լսելու է ու ժպտալու է, կամ՝ ժպտալու է անկախ լսելուց։
Այդ առումով է՝ հաշվի առնելով պաշտոնական Երեւանի, այդ թվում ԱԳ նախարար Միրզոյանի անձնա–քաղաքական վարքագիծը առհասարակ, բոլորովին էական չէ, թե նրա ականջին ինչ է շշնջում Բայրամովը։ Էականն այստեղ այն է, որ Միրզոյանի ժպիտն է ակնհայտորեն մեխանիկական, ինչն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի մեխանիկական քաղաքականությունն առհասարակ։ Ցավոք, այդ մեխանիկան երջանկության չէ, այլ ողբերգության մեխանիկա»:

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
2318:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
3018:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
2918:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
4118:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
3517:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5716:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8713:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9313:12