ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։
Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ վերացնելու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովելու Խաչատրյանի բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնելու նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալու բուժման նպատակով մեկնել Գերմանիա։
ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը»,- «Լուրերին» տեղեկացրել են գրասենյակից:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով:

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24