«Պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ պետություն ունենալու հնարավորություն». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա՝ մեր անցած ճանապարհի բերումով: Այս գաղափարախոսությունն է միայն, որ ՀՀ-ին լինելիության շանս է տալիս»,- Վաշինգթոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես պետք է ասեմ, որ մենք եկել ենք այս ամեն ինչին 44-օրյա պատերազմում պարտության բերումով և այդ պարտության խորքային ու ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ընթացքում իր ասածներն ու հայտարարությունները կախված են եղել դրա հետ: «Այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ, իմ գնահատմամբ, մենք այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ մենք այս վերլուծությունների արդյունքում չպետք է գանք այն եզրակացությանը, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել. «Ես այդ դիրքորոշման հետ համաձայն չեմ: Այդ զոհողությունները ՀՀ ինքնիշխանության և անկախության համար են եղել: Մենք հիմա պետք է կենտրոնանաք այդ զոհողության հնարավորութունն օգտագործելու վրա: Ընդ որում, հեշտ չի լինելու»,- հավելել է Փաշինյանը:

«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
017:42
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
2417:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
2717:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
3717:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
5016:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5716:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
6115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
7014:30