Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր:
ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար և խորհրդական՝ արդուկի գծով՝ Աշխեն Հայրապետյանը։
Թվարկվածներից միայն 5 հոգու ծախս է իր վրա վերցրել Լյուքսեմբուրգը, 6 հոգու գործուղման ծախսերը վճարվել է հերոս հարկատուների միջոցներով։ Իսկ Բրյուսելի եռօրյա այցի համար ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովվել է հարկատուների հաշվին, պատվիրակությանն էլ միացել է ևս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, ով մեկ օր շուտ է հասնելու Բրյուսել։ 12 անձի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի (3 գիշերվա՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի) վճարումը կատարվել (ու) է ՀՀ պետբյուջեի հաշվին։
Ինչ պետք է անեն 12 հոգով Լյուքսեմբուրգում ու Բրյուսելում, ինչ օգուտ կտա նրանց այցը՝ կպարզենք ավարտից հետո: Հիմա միայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ն դարձրել է իր անձնական քմահաճույքների ու ճաշակի հիմնարկ, և ԱԺ նախագահի՝ «12 հոգանոց պատվիրակություն» ձևակերպման մեջ միայն 2-3 ՔՊ պատգամավորներ են, որոնք պետք է ներկայանան ՀՀ ողջ խորհրդարանի անունից»:
Մանրամասները՝ թերթի համարում:



Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
116Երեկ, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
130Երեկ, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
21522.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
83021.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
82121.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
30221.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
34620.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
104418.09.2026, 19:48