«Արսեն Թորոսյանը թրաֆիքինգի զոհ է, ասում են՝ отрабатывать արա, որ չդատվես, բայց դատվելու է»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերով «նախարար» Արսեն Թորոսյանը, ով ի դեպ երբեք իմ նախկին գործընկերը չի եղել, ո՛չ «Ելք դաշինքի, ոչ էլ իմ՝ դեսպան աշխատելու ժամանակ, գրառում է արել ֆեյսբուքում, պնդելով, թե Էդմոն Մարուքյանը նորից երրորդ ճանապարհն է ընտրել, «ռուսական լծից» է խոսում և այդպես շարունակ…
Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ, քանի որ Թորոսյանը բացարձակ չի հասկանում նրանից, ինչի մասին գրել է: Պատկերացում անգամ չունի։ Ուղղակի նրան գործուղման տարած վարչապետն ասել է մի բան գրի, նա էլ գրել է:
Եթե նրա մոտ գրելու ցանկություն է առաջացել, ապա նա կարող է գրել մեթոդական ձեռնարկ․ «Ինչպե՞ս տապալել քովիդի դեմ պայքարը և միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերով հայտնվել քրեական գործերի թիրախում» թեմայով:
Ամիսներ շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանին դատելու են, մինչդեռ տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ։ Իմ ընկալմամբ՝ նա հիմա յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է, քրեական գործերը հարուցված, ասում են՝ отрабатывать արա, որ չդատվես:
Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի Հ1-ում՝ առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի Արսեն Թորոսյանը, դատվելու է»։

«Նիկոլի առջև խնդիր կա դրված, և նրան հաճելի է դա կատարելը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
3102:06
«Պետք է կազմակերպվի կոշիկ մաքրելու փառատոն՝ «Վարչակեղտ»»․ Էդգար Ղազարյան
6100:48
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան
6100:36
«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան
6700:18
Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
6500:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
62Երեկ, 23:54
«Ընդդիմությունը դեմ չէ համապետական նոր ընտրություններին․ ինչո՞ւ»․ Մարիա Կարապետյան
72Երեկ, 23:36
«Գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ բանակում դրական մեծ դերակատարություն ունեին գնդերեցները»․ Նաիրի Հոխիկյան
83Երեկ, 21:54