«Օկուպացիոն ռեժիմի կողմից կառավարվող կոնցլագեր աշխատեցնելու համար է պետք այս ամենը»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ չեն ասում. «Բանկային գաղտնիքը մնում է, ուղղակի հարկայինը կտեսնի միայն, էս ֆլանն ու էն ֆստանը»... Նախ՝ չի մնում բանկային գաղտնիքը, բայց դա դեռ մի կողմ...
Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը տեսնի թեկուզ էդ ֆլանն ու ֆստանը։ Թեկուզ տարին մեկ։
Ինչո՞ւ պետք է ոստիկանը տեսնի, թե ես ուր եմ գնում, ում եմ զանգում, երբ ինչ եմ անում։
Ինչո՞ւ պետք է ոստիկանը տեսնի, թե ով է անցնում պետական հիմնարկների մոտով։
Ինչո՞ւ պետք է ինչ-որ մասնավոր ընկերություն կամ թեկուզ պետական կազմակերպություն իմանա, թե ես որ կանգառից որ ավտոբուսն եմ նստում և ուր եմ գնում կամ որ տաքսիով ուր եմ ուղևորվել։
Ինչո՞ւ են պետական բազում կառույցներ կպած ուզում իմանալ իմ բնակության վայրը։
Ինչո՞ւ պետք է պետությունը տեղյակ լինի իր բոլոր քաղաքացիների առողջական հարցերից, կամ թե որ բժշկի մոտ մարդը գնաց և ինչու։
Մեզ համոզում են, որ այդ ամենը պետք է ու շատ շտապ է պետք։
Պետք չի։ Պետությունը նորմալ կառավարելու և պետության քաղաքացիների շահերը պաշտպանելու համար այդ ամենի կարիքը պետությունը չունի։
Իսկ այ օկուպացիոն ռեժիմի կողմից կառավարող կոնցլագեր աշխատացնելու համար, այո՛, պետք է»։

«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
4202:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
5701:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
7300:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
7400:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
73Երեկ, 23:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
70Երեկ, 23:12
«ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր»․ Հայկ Դեմոյան
77Երեկ, 22:54