«Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է` գալիս են, գալիս են». Աղվան Վարդանյան

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը շարունակեց իր բացահայտումների շղթան. «Հիմա մի պատմություն պատմեմ, որ դուք իմանաք՝ ով է մեր երկիրը կառավարում: Արդյո՞ք 2019 թվականի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել ամառանոցի սենյակում ու դողդողացել: Նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է տարիներ առաջ Կոշի կալանավայրում, Զարուհի Փոստանջանի ձեռքն ամբողջ գիշեր բռնած: Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս են, գալիս են, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում: Արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք վառել խոտերը կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել: Նիկոլը մի անգամ ասել է, մեր ժողովդրին ես բոլորից լավ եմ ճանաչում: Մեր ժողովրդից Նիկոլը ճանաչում է առավելագույնը 5-7 տոկոսին, որի մարմնավորումն ինքն է՝ մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր: Ողբերգություն է, բայց այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում: Եվ մի առաջարկություն՝ երբ որ վատ դեպք է պատահում, զանգում են 1-01, մյուս դեպքում՝ 1-02, մեկ այլ դեպքում՝ 1-03, ես առաջարկում եմ մտցնել նաև 004 համարը՝ որպես ՔՊ-ի հեռախոսահամար»:

««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
6820:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
5720:00
Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10419:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
7819:24
«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
9117:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
12917:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
8116:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
8016:06