«Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ». Նիկոլ Փաշինյանը` Լևոն Քոչարյանին

Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելու շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ բոլորդ մեղադրում եք, թե բանակցությունները զրոյական կետից ենք սկսել, լավ ընթացող բանակցությունները ո՞վ կզրոյացներ ու նոր կետից կսկսեր:
«Դուք ասում եք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին, եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի: Բանակցային գործընթացը, որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ այս ինչ լավ է, բերեք այդ բանակցային գործընթացի դափնիները վերցնենք մեզ: Ես զարմանում եմ՝ մինչև հիմա խոսում եք ԼՂ-ի կարգավիճակի ճանաչել չճանաչելուց: Մեր ընդհանուր պրոբլեմները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Ասացի՝ եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, ձեր հայրիկի փոխարեն դուք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունեք, ի՞նչ եք եկել այստեղ բանավիճում, հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք: Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Հայրիկին այսօր երեկոյան հարցրեք, ամեն դեպքում կա բանավիճելու բան, թե՞ չկա, թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, ովքեր 2021 թվականի ընտրություններից առաջ միավորվել էին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան»,- ասաց նա:

G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
4922:48
«Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը». Արա Պողոսյան
4422:16
«Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների». Լուսինե Մարտիրոսյան
6421:42
«Հետախուզման մեջ գտնվող և Հայաստանից դուրս ապրող հայերի համար կարևոր իրավական տեղեկատվություն». Տիգրան Սարգսյան
6821:30
«Բ*զի լաց էին դրել պահածոներով պաշտպանված սահմանի համար, հիմա փամփուշտ չեն տալիս զինվորին». Արթուր Դանիելյան
8020:48
Արարատ Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է մանրամասներ ԹՐԻՓՓ-ից
6420:30
ՀՀ ՆԳՆ ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
6820:18
«Հարձակման հետևում կանգնած է Լիճքի ղեկավարի հովանավոր, ՔՊ-ական Գնել Սանոսյանը». Նաիրի Հոխիկյան
8719:42