«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը». Ժաննա Անդրեասյան

«Այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն: Բազմաթիվ գիտաշխատողներ արդեն այդ շարքում են»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ԵՊՀ-ի ամբիոնի վարիչի ընտրության մրցույթում միայն մեկ թեկնածու է, որը թամադա էլ է աշխատում. ի՞նչ եք անում այս ոլորտում, որպեսզի արժանավույնս գնահատվեն գիտության ոլորտի ներկայացուցիչները»: Նախարարը ընդգծեց, որ 2025թ-ի հունվարի 1-ից գիտաշխատողների բազային վարձատրույթունը ավելացել է 100-ից 300 տոկոսով: «Մենք տալիս ենք նաև բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն: Հենց ԵՊՀ-ում մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են»,- ասաց Անդրեասյանը:

Ռուսաստանում տեղադրել են Ստալինի արձանը
1817:40
«Մեր երկրում միայն հանցագործությունն է կազմակերպված». Վիտալի Մանգասարյան
3817:00
ԱՄՆ-ում աճուրդում դինոզավրի կմախքը վաճառվել է ավելի քան 50 մլն դոլարով
11316:46
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանի շինհրապարակին
7516:22
«Աֆրիկյան դիկտաատուրա հաստատված պետության ենք նմանվել. ներսում՝ քաոս, իշխանական վերնախավում՝ խնջույքներ». Սարգիս Տեր-Եսայան
6315:36
«Ահազանգ՝ Զվարթնոց օդանավակայանից». Վահան Հովհաննիսյան
9415:00
Ճշտվել է Մուրացան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը. 1 անձ ձերբակալվել է
8614:31
«Եթե պետության ղեկավարը «կզզացնելուց» և «սատկացնելուց» է խոսում, ապա քաղաքացիները կրակում են և միմյանց սպանում». Կարեն Հեքիմյան
8414:18