Երկուշաբթի, 20 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան

««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան
151
Երեկ, 14:00

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հերթական վենդենտան էր Երևանում 30-ից ավելի կրակոց, 1 զոհ, 15 ամյա պատանու վիրավորում և հոսպիտալացում, չպայթած նռնակ փողոցի մեջտեղում և այլն, և այլն։
«Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում, մարդաշատ վայրերում «ռազբոռկեք» չէին անում (հիմնականում), որ անմեղ զոհեր չլինեին։ Որոշակի թողային մենթալիտետ կար նման անհապաղ հարցերն անգամ, որոնց միակ ելքն իրար սպանելն էր գնում էին ուղիղ Թոխմախի գերեզմաններ կամ «տալդա» տեղ, որ անմեղ մարդ չզոհվի՝ մեկի անչափահաս երեխան, կինը կամ ծնողը։
Ձախ լուսանկարում ՆԳՆ-ը նախարար Արփինե Սարգսյանն է, իրավաբան պրոբացիայի մասնագետ։ Միգուցե նա կարող էր լինել այդ ոլորտում ամենահրաշալի փորձագետը, ստանար միջազգային դափնիներ և այլն, բայց ՆԳՆ-նախարարի պաշտոնը դա ամենավերջին տեղն էր, որը նա կարող էր ոչ թե զբաղեցնել, այլ մտածել անգամ։ Նրա ամենօրյա պաշտոնավարումը մահ է Երևանի փողոցներում։
Աջում Գասպարյան Վովան է, իր բոլոր թերություններով հանդերձ վերջին երկաթյա ձեռքը, որի նշաձողը մնաց անգերազանցելի։ Սույն պատկերների զուգադրումը հների ֆետիշացում չէ և ոչ էլ հորդոր, որ նրան հետ բերեն, այլ պետական համակարգում կան պաշտոններ մասնավորապես ուժային, որտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ և ո՛չ թե փորձագիտական աշխարհի կարուձևի մասնագետներ։
Հ.Գ. Նոր կաբինետում կարծում եմ չենք տեսնի Արփինեին, որն ասես հիշեցնում է Ալիսային հրաշքների աշխարհում»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան