Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։ Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վարորդը միայնակ է եղել է ավտոմեքենայում։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
21714:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13709:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
361Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
373Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
592Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
394Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
506Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
195Երեկ, 09:12