Երկուշաբթի, 20 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է լուրջ հարցերից». Ոսկան Սարգսյան

«Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է լուրջ հարցերից». Ոսկան Սարգսյան
110
Երեկ, 13:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, սակայն արձակուրդում էլ չի հանգստանում, հանրությանը տեղեկացնում է ՀԴՄ կտրոն վերցնելու անհրաժեշտության մասին, պատմում է թատրոնները հանդիսատեսներով լի լինելու մասին և այլն։ Իսկ այդ ընթացքում կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։ Կառավարության նիստին քննարկվեց նաև ԹՐԻՓ հիմնադրամի հարցը, որը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը։ Նույն Սոկոլովի ղեկավարած ամերիկյան ընկերությունը Թեղուտի հանքի նոր սեփականատերն է, նաև հեռահաղորդակցության «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատերերից։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է վերոհիշյալ գործարքների հետ կապված լուրջ հարցերից։ Սերժ Սարգսյանն էլ կարևոր դեպքերից առաջ երկրից թռչում էր»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան