«ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը մեր երկրին, բացի վնասից, ոչինչ չի կարող բերել»․ Հայկ Մամիջանյան
![]() 227 Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ., 23:54 ԱԺ-ում երեկ քննարկվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը, «168Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ինչու դեմ քվեարկեց ներկայացված օրինագծին, ընդգծեց․ «Եվրոմիության անդամակցության ներկայացված նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Քաղաքացիների 60.000 ստորագրությունը ո՛չ ժողովրդի կամք է, ո՛չ էլ հանրաքվե։ Ժողովրդի կամքը հանրաքվեով է արտահայտվում»։ «Մտածե՞լ են 300.000 գյուղատնտեսական տնտեսությունների մասին, որոնց իրացման շուկան ԵԱՏՄ-ն է․․․ Մեր երկիրը հերթական անգամ տանում են դեպի աշխարհաքաղաքական փակուղի։ Հին աշխարհակարգը փլվել է, ձևավորվում է նորը, և այս իրավիճակում, երբ դու ռեալ մանևրելու հնարավորություն չունես, ավելին, քո արտգործնախարարն Արարատ Միրզոյանն է, մի հատ էլ դու նրան սահմանափակում ես այս օրենսդրական մակարդակով, որ քո արտաքին քաղաքականության առաջնահերթությունը ԵՄ անդամակցությունն է․․․ Ով կգա, կասի, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի այս նախագծի քվեարկության դեպքում վիզաների ազատականացում է լինելու, սուտ է ասում։ Իրենց կառավարման 6 տարիների ընթացքում այս հարցում մեր թողած փաստաթղթից մի միլիմետր առաջ չեն գնացել․․․ Այնպես որ, ժողովուրդ ջան, Եվրոմիությանն անդամակցելու այս օրինագիծը մեր երկրին, բացի վնասից, ոչ մի օգուտ չի կարող բերել։ Ցավոք, Հայաստանը հետաքրքիր չէ Եվրոպային։ Նույնիսկ իրենց հետազոտական վերլուծության մեջ Հայաստանը չի դիտարկվել։ Էդ հեքիաթները թող իրենց պահեն։ ԵՄ արտաքին քաղաքականության զեկույցի մեջ անգամ Հայաստանը չկա։ Այդ զեկույցը, ի դեպ, պատրաստվել է ամիսներ առաջ»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով՝ ժողովրդին խաբելու համար Փաշինյանին պետք է ինչ-որ թուղթ, և կապ չունի՝ ինչ գրված կլինի դրա վրա։ «Մի կողմ դնենք Եվրոպա-ԱՄՆ աշխարհաքաղաքական հակասությունները, փաստ է, որ ԵՄ-ի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, իսկ ՀՀ-ին ամենամոտ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Թուրքիան է։ ԵՄ-ն անվտանգություն ստեղծող չէ, ԵՄ-ն անվտանգության սպառող է»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։ |

Մադուրոն երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակել է ուղերձ
8311:03
Իրանը թույլատրել է Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցնել Հորմուզի նեղուցով
10310:34
«Ներկայացնում եմ, թե որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները». Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
10009:48
«Նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում»․ Անուշ Պողոսյան
15503:06
«Որքան էլ պարադոքսալ թվա, այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը»․ Վարդան Ոսկանյան
24602:06
«Ժողովրդին խուճապի մատնելով՝ հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել»․ Արա Պողսյան
16601:06
«Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ»․ Վարազդատ Հարությունյան
23800:42
«Սահմանափակում է ազատ ընտրության իրավունքը՝ ստեղծելով վախի մթնոլորտ»․ Մհեր Մելքոնյան
15900:30
