ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:
Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեև ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրև հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջև, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեև նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:
Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչև երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որևէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել և ոչ էլ որևէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:
Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաև այդ «մեծ ընտանիքի» անդամները:»
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վերջին անգամ Թրամփն այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին». Վլադիմիր Մարտիրոսյան
78Երեկ, 19:42
«Մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով»․ Զախարովա
132Երեկ, 17:27
«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
84Երեկ, 17:06
«Այսօր մեր առջև նույն հարցն է․ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
86Երեկ, 17:00
«ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք»․ Զախարովա
126Երեկ, 16:53
«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան
89Երեկ, 16:36
«Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»․ Ալիև
146Երեկ, 16:33
«ՀՀ-ն ԵՄ-ին միանալու դեպքում չի կարողանա գազ ստանալ նախկին գնով»․ Սերգեյ Ցիվիլև
114Երեկ, 16:29