««Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից»․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին
Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ՝ տիտղոսային ազգն է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։
Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։
եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը։

««Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից»․ Տիգրան Աբրահամյան
021:00
«Առաջարկվող Սահմանադրության մեջ բացակայում են «հայ», «հայեր» և «հայոց» բառերը»․ Պեդրո Զարոկյան
1020:54
«Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
4120:30
«Մեր հյուրանոցի սենյակը՝ Բուխարեստում․ սանհանգույցը, լոգարանը ցույց չեմ տա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5220:06
«Հուսով եմ՝ վաղը կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին փոխանցել այս չարաբաստիկ նախագիծը»․ Բագարտ Միկոյան (տեսանյութ)
6219:42
Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)
5019:41
«Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ»․ Հակոբ Բադալյան
6319:12
«Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը»․ Կարեն Հեքիմյան
7119:06