Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են
26
Այսօր, 21:13

Ուկրաինան չի դադարեցնում հարվածները Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, ուստի պատասխան գործողություններն անխուսափելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ի դեպ, [հարձակումները շարունակվում են] չնայած ԱՄՆ նախագահի կոչին և ուղիղ խնդրանքին՝ ձեռնպահ մնալ այդ գրոհներից, սակայն Կիևի իշխանությունները չեն լսում նման խորհուրդները։ Ամեն ինչ շարունակվում է, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Պուտինը։
«Մեր կողմից պատասխան գործողություններն անխուսափելի են։ Այս մասին բոլորը պետք է իմանան»,- հավելել է նա։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Կիևի գործողությունները չեն հանգեցրել կրիտիկական հետևանքների։ «Մենք մեր հերթին բազմիցս ասել ենք և հասկանում ենք, որ հակառակորդի կողմից այս տարվա հունիսի սկզբին սկսված և, ինչպես հրապարակայնորեն հայտարարվել էր, 40 օրվա համար նախատեսված էսկալացիան ի վիճակի չէ մեզ կրիտիկական վնաս հասցնել»,- ընդգծել է Պուտինը։