«ԵՄ-ին անդամագրվելը բիզնես է, որտեղ կարևոր չէ, որ վտանգվում է ՀՀ տարածքային անվտանգությունը»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․
ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության կարևորագույն հատվածը դրա բիզնես բաղադրիչն է: Քարոզչությունը բիզնես է, որտեղ կան ֆինանսներ, եկամուտներ և կազմակերպչական ցանց:
Անիմաստ է COCA-COLA գովազդող ընկերությանը բացատրել, որ այն վնաս է առողջությանը, անիմաստ է COCA-COLA առաքող ընկերություններին համոզել, որ այն չտարածեն: Դա բիզնես է, որտեղ կա եկամուտ:
Նույն կերպ անիմաստ է բովանդակային բանավեճի մեջ մտնել ԵՄ-ն Հայաստանի քաղաքացիներին վաճառող ՀԿ-ների, ՔՊ-ականների, սպարապետների եղբայրների ու թիմակիցների հետ, որ ԵՄ-ում մեզ սպասող չկա, որ անգամ ԵՄ-ի, գոնե այս տեսքով, գոյությունը խնդրահարույց է:
Դա բիզնես է, որտեղ կարևոր չէ, որ դրա «շնորհիվ» բազմաթիվ մարդիկ կորցնում են ադեկվատությունը, մտածելու ունակությունը, վերջապես դրանով վտանգվում է Հայաստանի տարածքային անվտանգությունը, գուցե՝ գոյությունը:
Խնդիրը բուն ԵՄ-ն չէ, բնականաբար»:

«Ես ձեզ համար վաշխառու չեմ․ ով շահարկում է մեր անունը, գլուխը պատին է տալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
414:24
«Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք խաթարում են խաղաղության օրակարգը»․ Հաջիև
3414:19
«Ես նույնիսկ Կոշի գաղութում նստած՝ այդ խոսակցությունների մեջ չեմ մտել․ գողի տեղը բանտում է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4413:54
«Ուզում ենք ձևավորված բարեկիրթ ԱԺ-ին բարեկիրթ ձևով ներկայացնել մեր հարցերը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
4713:42
«Ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության համար չունի կենսական նշանակություն․ ուզում են հանել, թող հանեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4913:30
««Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4513:06
«Ալիևը էս աշխարհի ամենաուժեղ տղան չի, ինքը ՀՀ-ի վրա անվերջ հարձակվելու ռեսուրս չունի». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4613:06
«Կարող է ինչ-որ մեկը խորանալ, թե իրենց հագի շորերը որտեղից, և մեծ խնդիր կարող է առաջանալ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ղեկավարների մասին (տեսանյութ)
5313:00