Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլն սպառված է ԱՄՆ-ի համար». Արգիշտի Կիվիրյան

«Նիկոլն սպառված է ԱՄՆ-ի համար». Արգիշտի Կիվիրյան
222
Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 23:18

Այն քաղաքականությունը, որը երկրի ներսում վարում է Նիկոլը, ուղակի մարտահրավեր է այն ամենին, ինչ քարոզում է և փորձում է կյանքի կոչել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա հին, իրեն սպառած Արևմուտքի նարատիվներն են, որը կարճ կարելի է ձևակերպել՝ որպես պետապարատի և բանկային համակարգի ձախ-լիբերալ դաշինք՝ բնակչության նկատմամբ տոտալ վերահսկողությամբ։ ԱՄՆ-ում և մի շարք այլ վայրերում իշխանության են եկել լիբերտարիանցիները, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել ամեն ինչից զատ վերջնականապես կազմաքանդելու հին մոդելը։ Նիկոլի համառությունը՝ կառչած մնալու հին մոդելին, ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն չի պատկերացնում համաշխարհային քաղաքական մոդելները, այլ որ ինքն սպառված է նույն ԱՄՆ-ի համար։ Թրամփը իր հակառակորդների շարքում, ումից ինքը փորձելու է ձերբազատել աշխարհը, մատնանշում է նրանց, ովքեր ընդունակ չեն իրենց երկրներում իրականացնելու արդյունավետ կառավարում, դրանով են պայմանավորված թրամփիստների ակտիվ հարձակումը ներկայիս եվրոպական քաղաքական իշխանությունների վրա, սկսած Գերմանիայից, ավարտած Բրիտանիայով։ Դրա համար պետք չի զարմանալ, թե ինչու Նիկոլը այդպես էլ ոչ մի լուրջ աջակցության ու ընդունելության չարժանացավ ԱՄՆ-ում, Թրամփի ու իր թիմի համար ամեն ինչից զատ ինքը նաև գաղափարական հակառակորդ է, թեկուզ և իր քաղաքական անգրագիտությունից ելնելով դա չի գիտակցում։ Դա նաև չեն գիտակցում Հայաստանի արևմտամետների ճնշող մեծամասնությունը, ում պետք է քաղաքական նոր համակարգող, ով առնվազն կընկալի նոր աշխարհը ու խաղի նոր կանոնները»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան