«Ավետիք Իշխանյանի դպրոցական հուշերից». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավապաշտպանությունն ի՞նչ ա
«Բարձր դասարանցիները ընկել էին հետևներիցս։
Ավելի բարձր դասարանցի մեկը դրանց բռնեց, ասեց՝ փախաք, ստեղից։ Փախան»։
Իրավապաշտպանությունը թույլին պաշտպանելն ա։
Ու՞մ իրավունքն ա խախտվում։ Թույլի։
Ո՞վ կարա խախտի իրավունքը։ Ուժեղը։
Էս չի՞ անարդարությունը, երբ ուժեղն իրան չի զսպում թույլին նեղելու շռայլությունից։
Իրավապաշտպանությունը ուժեղին զսպողն ա։
Հարստացել, աղքատին ես նեղում։ Իրավապաշտպանը աղքատի կողքին ա։
Պաշտոն ես ստացել, անպաշտոնին ես նեղում։ Իրավապաշտպանը անպաշտոնի կողքին ա։
Սպայի կոչում ես ստացել, զինվորին ես նեղում։ Իրավապաշտպանը զինվորի կողքին ա։
Մլիցա ես դառել, ձերբակալվածին ես նեղում։ Իրավապաշտպանը ձերբակալվածի կողքին ա։
Կլյուչնիկ ես, բանտարկյալին ես նեղում։ Իրավապաշտպանը բանտարկյալի կողքին ա։
Բժիշկ ես, հիվանդին ես նեղում։ Իրավապաշտպանը հիվանդի կողքին ա։
Տղամարդ ես, կնոջն ես նեղում։ Իրավապաշտպանը կնոջ կողքին ա։
Գրաքննիչ ես, լրագրողին ես նեղում։ Իրավապաշտպանը լարգրողի կողքին ա։
Հոգևորական ես դառել կամ ռադիկալ քրիստոնյա, այլադավաններին ես նեղում։ Իրավապաշտպանը այլադավանի կողքին ա։
Թուրք ես, հույնին ես նեղում։ Իրավապաշտպանը հույնի կողքին ա։
Նախագահ, մարզպետ, գյուղապետ ես, ժողովրդին ես նեղում։ Իրավապաշտպանը ժողովրդի կողքին ա։
Գործարանի տնօրեն ես, աշխատողին ես նեղում։ Իրավապաշտպանը աշխատողի կողքին ա։
Հետերոսեքսուալ ես, գեյին ես նեղում։ Իրավապաշտպանը գեյի կողքին ա։
Կավատ ես, մարմնավաճառին ես նեղում։ Իրավապաշտպանը մարմնավաճառի կողքին ա։
Դավաճան ես, հայ ժողովրդին ես նեղում։ Իրավապաշտպանը հայ ժողովրդի կողքին ա։
Իրավապաշտպանը նոր բան չի, հին բնավորության գիծ ա, որ կանգնում ա անպաշտպանի կողքին։
Իրավապաշտպանն ամենաուժեղն ա, որովհետև ուժեղի ուժն ա զսպում։ Եվ այդպիսով՝ ուժեղացնում ա թույլին։
Էնքան ա թույլին ուժեղացնում, որ նա վերցնում ա իշխանությունն ու ինքն ա սկսում նեղել մյուսներին։ Վրեժ ա լուծում։ Դառնում նույն դահիճը, որից պաշտպանվում էր։
Քրիստոնեությունը տենց չէ՞ր։ Բոլշևիկների հեղափոխությունն էդ չէ՞ր։ Սովետի փլուզումը դրանից չէ՞ր։ 2018 թվի նեղվածների հեղափոխությունն էդ չէ՞ր։
Բոլոր-բոլորն օգտվում են իշխանությունից, հետո բոլոր-բոլորը կա՛մ գնդակահարվում, կա՛մ աքսորվում, կա՛մ դատվում, կա՛մ ունեզրկվում։ Տենց մի ձև մեռնում։
Իրավապաշտպանը մեռնում ա տանջվելով ու տառապելով, որովհետև թույլի ու ուժեղի տեղափոխություններում մեկը մյուսի հետևից ապրում ա հիասթափություններ, թիկունքից՝ հարված, թե ինչպես այս ուժեղ դարձած թույլերը ուրացան իրենց արժեքներն ու գաղափարները։
Ու, կաշվից դուրս գալով, իրավապաշտպանը պաշտպանում ա նոր թույլին, քանի որ ինքն ամենաուժեղն ա, քանի որ թույլին պաշտպանելով՝ պաշտպանում ես արդարությանը․․․
«Հետո էդ բարձր դասարանցին ֆռաց, մեզ ասեց՝ դուք էլ, արա, չե՞ք կարում մի հատ քար վերցնեք, սրանց լարեք։ Դրանից հետո մեր հետևից ընկնող չեղավ։ Քարերով լարում էինք»,- իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դպրոցական հուշերից էր։
Ավ ջան, մենք ստեղ ճշտի պահերը սաղ ուլադիտ կանենք, նոր կգանք ըտեղ, որ սաղ քո ուզածով լինի ու նենց կայֆավատ լինենք, ոնց 2020-ից առաջ էինք լինում, նենց՝ ոնց էս նկարում ա»։

«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
4000:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
5600:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
9300:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
139Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
79Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
90Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
67Երեկ, 21:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
76Երեկ, 21:24