«Գեներալը լավագույնը կարող է վարել ճակատամարտ, իսկ պատերազմը վարում է քաղաքական իշխանությունը». Արգիշտի Կիվիրյան
![]() 269 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 23:18 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անխելքության ու իրականությունը չպատկերացնելու արդյունք է, երբ մարդիկ հայ գեներալներից պահանջում են, որ նրանք խոսեն և պատմեն Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունների պատճառների մասին։ Իրենք պատմելու բան չունեն, եթե խոսեն էլ, առավելագույնը պետք է խոստովանեն, թե իրենց պես անբաշար զինվորականները ոնց են վարել ռազմական գործողությունները, ոնց փլվեց հրամանատարական ուղղահայացը և այլն։ Իրենց ռազմական կարողությունների պարագայում իրենք արել են առավելագույնը, մարդը չի կարող սեփական ֆաբիրժեներից ավելի բարձր թռնել։ Այստեղ աղետը այնտեղ ա, որ Նիկոլը իր ռազմական ու ստրատեգիական կորողություններով ու մտածելակերպով հայ գեներալներից ոչ միայն ավել չէր, այլ ինչ-որ առումով կարելի է ասել մի խելքի էին, ստրատեգիական ու կամային իմպոտենտներ, սրա համար էլ իրար լավ են հասկանում, անգամ նրանք, ում ինքը ժամանակ առ ժամանակ զուտ պրոֆիլակտիկ նկատառումներով նստացնում ա։ Բիսմարկը հո պատահական չի ասել, որ պատերազմն այն բանը չի, որ թողնես գեներալների հույսին։ Ասենք, Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ նույն ընթացքը կունենար, եթե Ստալինը Նիկոլի պես այն թողներ սովետական գեներալների հույսին, ինչքան էլ նրանք որակապես տարբերվում էին ներկայիս հայ գեներալներից։ Գեներալը լավագույնը կարող է վարել ճակատամարտ, իսկ այ պատերազմը վարում է քաղաքական իշխանությունը։ Դրա համար և ճակատամարտերը և բուն պատերազմը տանուլ տված հայ գեներալներն ու Նիկոլն իրար ասելու բան չունեն»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Եթե անցած կիրակի վարչապետը չի մասնակցել պատարագի, ուրեմն ես էլ չեմ մասնակցել»․ Հայկ Ղալումյան (տեսանյութ)
1510:30
«Մասնակցում եմ բոլոր այն պատարագներին, որին մասնակցում է իմ երկրի ղեկավարը»․ Քրիստինե Վարդանյան
6110:18
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
7610:12
«Բազմաթիվ հասցեներ առաջին ձյան օրը զգացին 90-ականների շունչը»․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)
6909:54
Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիում ուժեղացված ծառայություն է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15009:24
Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում առատ
11908:30
«Այս եզակի դռան վերադարձը հայրենիք՝ պատգամ է՝ մի՛ ջարդեք Ազգային Սուրբ Եկեղեցու դռները»․ Հայր Ասողիկ (լուսանկար)
28703:06
«Պարտություններով հպարտացող իշխանությանը հաղթող մարզիկներ և մարզիչներ պետք չեն»․ Ոսկան Սարգսյան
18802:06
