«Հայը ազգն է, ադրբեջանցին` ժողովուրդ». Վահե Սարգսյան
271
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 21:36
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես մի օր էս մղձավանջից կխելագարվեմ երևի... Դրա՝ ԱԶԳ ու ԺՈՂՈՎՈՒՐԴ հասկացությունների ողորմելի բացատրությունը լսեցի (Հայաստանի կործանման դրույթ համար 2-ն էր): Հետևյալն ասեմ: Հռչակավոր ազգագրագետ, Ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Մկրտումյանը ԵՊՀ-ում ՄԵԶ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ ԷՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ. ազգը զարգացման ավելի բարձր աստիճան է, քան ժողովուրդը: Այսպես՝ կա մարդկության զարգացման երեք փուլ՝ 1. ցեղ, 2. ժողովուրդ, 3. ազգ: Ցեղերը բնորոշ են նախնադարյան հասարակարգին: Ցեղախմբերից հետո հասարակության զարգացման 2-րդ աստիճանում ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է, որի ձևավորումը բնորոշ է ֆեոդալիզմի հասարակարգին: Իսկ ԱԶԳԸ հասարակությունների զարգացման ՎԵՐՋԻՆ՝ ԲԱՐՁՐ աստիճանն է, որի ձևավորումը տեղի է ունենում կապիտալիզմի, սոցիալիզմի պայմաններում, երբ կազմավորվող հանրույթի առանձին հատվածների միջև ուժեղանում են կապերը, շփումները և այլն: Ի դեպ, ժողովրդի մեջ կան ենթաէթնիկ հանրույթներ, ազգի մեջ՝ ոչ: Օրինակ, հայերից որևէ մեկը իրեն չի կարող համարել ուրարտացի, Էթիունիի ցեղերից մեկը կամ հայասացի (Հայկական լեռնաշխարհի ցեղեր): Հետևաբար՝ ՀԱՅԸ ԱԶԳ Է, կազմավորված, կազմավորման ամենաբարձր աստիճանին հասած էթնիկ հանրույթ, այլ ոչ թե կազմավորման 2-րդ աստիճանում գտնվող ժողովուրդ: ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ Է, չկազմավորված հանրույթ, ով բռնի ուժով ձուլել է ուզում թաթերին, թալիշներին, ցախուրներին, ուդիներին, լեզգիներին, ինգիլոյներին ու այլ ժողովուրդների, որպեսզի դառնա ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԶԳ: Մնում է հարցնել՝ հայրենադավը դիտավորյա՞լ է ՀԱՅԻՆ ԱԶԳՒՑ ԻՋԵՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ, որ Ալիևն իրեն վատ չզգա, թե՞ ուրիշ պատճառ կա: Օրինակ՝ ազգաբանորեն ոչնչացնել ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ հայ ազգին, արհեստականորեն հակադրել պետականությանը, պետությանը, իսկ հակագիտական բացատրությամբ հնարած ինչ-որ հանրույթի (իր բառերով՝ ժողովրդի) հռչակել իբր պետականության հիմնադիր կամ կրող: Դե, եթե էս ստորաքարշ վիճակը շարունակվի՝ կարող է վաղը իմանանք՝ 300 հազար ադրբեջանցիները հռչակվում են 2-րդ դրույթում հնարված ժողովուրդը, իսկ հայ ազգը՝ թափառական մի ցեղ»: